ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Նիժնի Նովգորոդի օդանավակայանի ոստիկանության պետին, որը կասկածվում է ադրբեջանական սփյուռքին օգնելու մեջ. Արա Պողոսյան

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) ձերբակալել է Նիժնի Նովգորոդի օդանավակայանի ոստիկանության պետին, որը կասկածվում է ադրբեջանական սփյուռքին օգնելու մեջ։

Ըստ հաղորդագրության՝ Նամիկ Մուսաևը կասկածվում է անօրինական միգրանտների մուտքը Ռուսաստան կազմակերպելու մեջ։

Քննչական տվյալներով՝ փոխգնդապետ Մուսաևը ստեղծել է մի սխեմա, որի համաձայն միգրանտները վճարի դիմաց մուտք են գործել երկիր։ Մուսաևն ունեցել է «սերտ կապեր տարածաշրջանի ադրբեջանական սփյուռքի հետ և, հնարավոր է, այդ կապերը օգտագործել է իր շահերի համար»։

Տևական ժամանակ է, փորձում եմ բացատրել Ադրբեջանի կողմից Ռուսաստանում ձևավորած այն սխեման, որով Ադրբեջանը ձեռք է բերել քարոզչական, ադմինիստրատիվ, տնտեսական, ֆինանսական և այլ ռեսուրսներ Մոսկվայի քաղաքականության վրա ազդելու համար։

Դե ի՞նչ, դեռ Մոսկվայում շա՜տ են զղջալու հայ ազդեցիկ դեմքերին շարքից հանելու պրոցեսն առնվազն չկանխարգելելու համար, ինչի արդյունքում, հայկական ազդեցությունը փոխարինվեց ադրբեջանական ազդեցությամբ։

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Leave a Comment