Արցախցիները որոշեցին՝ խումբ չեն կազմի, կառավարության շենք չեն բարձրանա – Live News

Կառավարության դիմաց կարճ քննարկումից հետո արցախցիները որոշեցին՝ խումբ չեն կազմի, շենք չեն բարձրանա։

«Լավ, բարձրացանք, նույն բանը ասեցին։ Ի՞նչ օգուտ տվեցինք։ Կարծիք հնչեց, որ համապատասխան անձը իջնի ներքև, դրսում գտնվող քաղաքացիների ու լրագրողների հարցերին պատասխանի»,-ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հստակեցրեց՝ ոչ թե հանդիպմանն են դեմ, այլ ֆորմատին։

«Մեր դիրքորոշումը հետևյալն է, մինչև տվյալ ընտանիքի մշտական բնակության վայրի հարցը չի կարգավորվել, պետք է ստանա սոցիալական այդ աջակցությունը։ Լավ, ասենք 2 ամսով ավելացրին, երկու ամիս անց պետք է գան այստեղ էլի։ Սա խեղկատակություն չէ՞»,-ասաց Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ ի շարունակություն հուլիսի 12-ի հանրահավաքի և դրան հաջորդած նստացույցի՝ այսօր՝ հուլիսի 14-ին արցախցիները հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ներկայացնելու Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի պահանջները։

Leave a Comment