2025 թվականի սեպտեմբերի համար Brent տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE բորսայում բարձրացել են։ 2025 թվականի հունիսի 23-ից ի վեր առաջին անգամ այն հատել է մեկ բարելի դիմաց 71 դոլարի սահմանը, ցույց են տալիս առևտրային տվյալները։
Բորսայի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10:36-ի դրությամբ Brent-ի գինն աճել է 0,91%-ով՝ կազմելով մեկ բարելի դիմաց 71,14 դոլար։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները արագացրել են աճը և վաճառվել են մեկ բարելի համար 71.21 դոլարով (+1.01%), մինչդեռ WTI նավթի 2025 թվականի օգոստոսի մատակարարման ֆյուչերսները աճել են 1.08%-ով՝ մեկ բարելի համար հասնելով 69.33 դոլարի։