Հնչել է շատ հստակ քաղաքական գնահատական, որ արցախցիներին ամեն կերպ ընդդիմությունը փորձ է անում օգտագործել որպես քաղաքական մատերիալ իր հակաիշխանական ցույցերի համար. բնականաբար նպատակը իշխանափոխությունն է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 14–ին, կառավարության դիմաց արցացխիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
«Ամեն անգամ փորձ է արվում արցախցիների հուզական զգացմունքների վրա խաղալով, այդ մարդկանց հանել փողոց»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ մարդկանց իրավունքն է գալ և աջակցել ընդդիմությանը, նա արձագանքեց. «Օրեր առաջ տեղի ունեցած ինչ-որ ակցիա կար, երթ կար, դուք ընդհանրապես արցախցիների խոսքը լսե՞լ եք։ Ձեր գործընկեր լրագրողներից մեկը հարց է ուղղում այդ արցախցիներին, հարցնում է ինչի՞ համար եք եկել, ո՞ւմ համար եք եկել, այդ մարդիկ նույնիսկ չգիտեն այն անուն, ազգանունը, ում համար մասնակցում էին այդ երթին։