Թրшմփի առաջիկա հայտարարությունը Պпւտինի վերաբերյալ շատ шգրեսիվ կլինի․ Սպիտակ տուն

Դիտում ՝ 22 153

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զայրացած է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի վրա։ Այս մասին Axios-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։

«Թրամփը իսկապես զայրացած է Պուտինի վրա», — նշել է սենատորը։

Գրեհեմի խոսքով՝ ամերիկացի առաջնորդի առաջիկա հայտարարությունը «շատ ագրեսիվ կլինի»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը մտադիր է հայտարարել Ուկրաինային հարձակողական զենք մատակարարելու մասին։

Նշենք նաև, որ Սպիտակ տան ղեկավարը կրկին հիասթափություն հայտնեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման տեմպերից՝ ասելով, որ Մոսկվայից լսում է միայն «հաճելի խոսքեր»։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment