Մակրոն. Փարիզը կսկսի երկխոսություն ԵՄ անդամների հետ միջուկային զենքի միջոցով անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ

Ֆրանսիան մտադիր է երկխոսություն սկսել ԵՄ անդամ պետությունների հետ՝ ֆրանսիական միջուկային զինանոցների օգնությամբ եվրոպական անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի կայքում։

«Մեր միջուկային զսպման միջոցների դերը կոլեկտիվ անվտանգության ապահովման գործում լիարժեք գնահատելու համար ես հանձնարարել եմ զինված ուժերի նախարարին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ռազմավարական երկխոսություն սկսել եվրոպացի գործընկերների հետ, որոնք պատրաստ են նման փոխազդեցության։ Ես կվերադառնամ այս թեմային տարեվերջին՝ ավելի մանրամասն ներկայացնելու համար, թե ինչ առաջընթաց է գրանցվել»,-ասել է Ֆրանսիայի առաջնորդը։

Նա հիշեցրել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև նախկինում կնքված համաձայնագիրը միջուկային զսպման ուժերի համակարգման վերաբերյալ, ինչպես նաև հայտարարել օգոստոսին կայանալիք ֆրանս-գերմանական պաշտպանության խորհրդից հետո նոր համատեղ որոշումների մասին։

Leave a Comment