Գшզայում Իսրшյելի օդային հшրվածների հետևանքով զпհերի թիվն աճում է

Դիտում ՝ 22 555

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում հասցված հարվածների զոհ է դարձել 95 պաղեստինցի, հաղորդում է  «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

Իսրայելը շարունակել է իր հարձակումները Գազայի հատվածի վրա, այդ թվում՝ մարդաշատ շուկայի և ջրամատակարարման կետի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի, նշում է հեռուստաալիքը: Գազայի շուկայի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ: Նուսեյրաթի փախստականների ճամբարում իսրայելական հրթիռը հարվածել է ջրամատակարարման կետին, որի հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ յոթ երեխա, որոնք հերթ էին կանգնում խմելու ջուր վերցնելու համար, և վիրավորվել է ևս 17 մարդ:

Հավելենք՝ Իսրայելի բանակն ավելի վաղ հայտարարել էր,  Գազայի հատվածի հյուսիսային և հարավային շրջաններում ռազմական գործողությունների մեկնարկի մասին։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment