«Պուտինը ուղարկեց Թրամփին, իսկ Չինաստանը պաշտոնապես կմտնի պատերազմի մեջ»։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը վերլուծեց, թե ինչի մասին է Թրամփը վերջին անգամ խոսել Պուտինի և Զելենսկու հետ։
Ի դեպ այն, որ Լավրովը այս շաբաթ երկրորդ անգամ է հանդիպում Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ,, որը, թերեւս, խոսում է Արեստովիչի վարկածի օգտին:
Իհարկե, կա նաեւ վարկածը, որ Չինաստանն այժմ պետք է երկարաձգի պատերազմը Ուկրաինայում, որպեսզի ամերիկացիները չանցնեն Թայվան։ Դրա համար չինացի ընկերները կարող են Ռուսաստանին խոստանալ առաջնահերթ մատակարարումներ, օրինակ՝ անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված բաղադրիչներ, որպեսզի Ռուսաստանը ստանա լրացուցիչ ուժեր ռազմաճակատում։ Բայց մյուս կողմից, այդ ռեսուրսը սկսում է սպառվել: Թրամփն արդեն զբաղված է Չինաստանի դեմ կոալիցիա ստեղծելով, եթե Իրանում խնդիրներն ավելանան, Պեկինը կարող է զրկվել նավթից, եւ այլն: Գումարած, Ռուսաստանում ակնհայտորեն մեծանում է դժգոհությունը Չինաստանից` հենց նում բացատրությամբ` Պեկինն իր շահի համար ձգտում է, որ ռուսները շատ երկար կռվեն եւ կորուստներ ունենան: Իսկ այդ դեպքում, ո՞րն է երաշխիքը, որ ինչ-որ պահին Մոսկվան չի գնա Վաշինգտոնի հետ պայմանավորվածությունների, որից հետո հանգիստ կնստի եւ կնայի, թե Չինաստանն ինչպես է կռվում ամերիկացիների դեմ: Նաեւ քիչ չեն ակնարկները, որ Մոսկվան սկսել է կոնկրետ հարցադրումներ դնել Պեկինի առաջ` հիմա իմ հե՞տ եք, թե՞ ինքնուրույն որոշեմ, թե ինչ եմ անելու:
Մանրամասները` տեսանյութում:
Տես նաեւ https://t.me/iravunk/54521