Մասկը կրկին կոչ է արել Թրամփին` գաղտնազերծել  մանկապիղծ Ջեֆրի Էպշտեյնի գործի նյութերը


Միջազգային

Իլոն Մասկը կրկին կոչ է արել Դոնալդ Թրամփին գաղտնազերծել  մանկապիղծ Ջեֆրի Էպշտեյնի գործի նյութերը՝ հիշեցնելով հետաքննության թափանցիկությունն ապահովելու իր խոստումը։

Նա նշել է Թրամփի հայտարարությունների և թեման չքննարկելու իր կոչերի միջև եղած հակասությունը։

Չնայած այն հանգամանքին, որ Արդարադատության նախարարությունը և ՀԴԲ-ն հերքում են այսպես կոչված «Էպշտեյնի ցուցակի» գոյությունը, գործի նկատմամբ հետաքրքրությունը մնում է, հատկապես հայտնի քաղաքական գործիչների և գործարարների հիշատակումների լույսի ներքո։

Վերջին ժամանակներս էլ աճում է աղմուկը, որ Թրամփը եւս մասնակցել է էլիտար հյուրերի համար Էպշտեյնի կազմակերպած մանկապղծական միջոցառումներին: Ու թեեւ Թրամփը շտապեց հերքել, թե` էլիտար մասնակիցների ոչ մի գաղտնի ցուցակ էլ չկա, բայց այպես էլ չի բացահայտվում այն գործը, որտը ժամանակին քննել է ՀԴԲ-ն եւ որի շրջանակներում բանտում հայտնված Էպշտեյնը «ինքնասպանություն» գործեց:

Հենց այդ մասին է Թրամփին ուղղված Մասկի պահանջը` եթե մեղավոր չես, ինչու այդ քրեական գործի նյութերը չեն հրապարակվում: Որը, ի դեպ, հենց Թրամփի խոստումներից մեկն է:

Leave a Comment