Իրանը չի շտապում իր միջпւկային ծրագրի շուրջ չկշռադատված բանակցություններ սկսել. Արաղչի

Դիտում ՝ 21 553

Իրանը չի շտապում իր միջուկային ծրագրի շուրջ չկշռադատված բանակցություններ սկսել:

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Շաբաթ օրը Թեհրանում օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում Արաղչին ասել է, որ Իրանը գնահատում է ցանկացած ապագա բանակցությունների ժամանակը, վայրը, ձևաչափը և պայմանավորվածությունները, ինչպես նաև անհրաժեշտ երաշխիքները։

Թեև Իրանը չի շտապում անխոհեմ բանակցությունների մեջ մտնել, սակայն բաց չի թողնի իրանական ազգի շահերի իրացման և ոչ մի հնարավորություն, հավելել է երկրի արտգործնախարարը։

«Մենք մանրակրկիտ գնահատում ենք պայմաններն ու բոլոր ասպեկտները։ Ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում կձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ, որոնք կապահովեն իրանցի ժողովրդի շահերը։ Ցանկացած հանգամանքներում հնարավոր է դիվանագիտություն դրսևորել և դրա օգնությամբ հասնել նպատակների։ Սակայն մենք մեր աշխատանքը կատարում ենք զգուշորեն և վստահ լինելով մեր ուժերին»,- ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment