ՊՍԺ-ում կարծում են, որ Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունից հետո առաջացած խաղային խնդիրները լիովին կանխատեսելի էին։ Այս մասին հայտնում է Footmercato-ն՝ հղում անելով Cadena Ser-ին։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ում համոզված են, որ ակումբը «լուծել է իր խնդիրը՝ բաժանվելով Մբապեից և այդ խնդիրը փոխանցել «Ռեալին»։ Նշվում է, որ ֆրանսիական գրանդում նկատում են, որ «սպիտակները» բախվում են նույն դժվարություններին, որոնք իրենք ունեին Մբապեի՝ իրենց թիմում խաղալու ժամանակ։
Հարձակվողը միացել է մադրիդյան ակումբին 2024 թվականի ամռանը։ Նախորդ մրցաշրջանում «Ռեալը» հաղթել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթն ու Միջմայրցամաքային գավաթը։ Մբապեն ՊՍԺ-ի կազմում հանդես է եկել 2017 թվականից։