Արցախցիներին արգելել են վրաններ տեղադրել Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում շարունակվում է արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախաձեռնած նստացույցը։

Խորհրդի անդամներից տեղեկացնում են, որ գիշերը ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում կարողացել են 15 քնապարկերի թույլտվություն ստանալ, վրաններ տեղադրել արգելել են:

Արցախցիները նստացույց են անում՝ կառավարությունից պահանջելով լուծել իրենց սոցիալական խնդիրները։

Leave a Comment