Ով է հափշտակել Մյանմարի եկեղեցու հաշվեհամարին եղած հսկայական գումարը. Արթուր սարկավագ Կարապետյանը` Եսայի քահանա Արթենյանին

Արթուր սարկավագ Կարապետյանը անդրադառնալով 2025թ հուլիսի 11-ին Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանի հայտարարությանը` նախ դրանք որակել է բարբաջանքներ, ապա իր պատասխանում նշել. «Ծառայություն չիրականացնող սարկավագը նունպես սարկավագ է, եթե Մայր աթոռի միաբան չէ նունպես սարկավագ է։

Ես չեմ կարող միաբան լինել օրինակ՝ քահանայությունն ու աբեղայությունն անարգած, հայ եկեղեցու հնարավոր և անհնար նվիրապետական աստիճանները խաբեությամբ ստացած, մարդկանց անիծող ասողիկ աբեղա կարապետյանի հետ, ես միաբան եմ մեր ժողովրդի, իմ ընկերների հետ։ Ինչ վերաբերում է հիմա ձեր կողմից լայն շրջանառություն գտած «Նիկոլի սրտի սարկավագ» արտահայտությանը, ապա ձեզ լիովին հասկանում եմ, ձեր սրտի սարկավագը հիմա ԱԱԾ մեկուսարանում է և չի բացառվում, որ ձեզնից ոմանք կարող են միանալ իրեն, իսկ վերջում լավ կլինի մոտենանք հարցազրույցի կորիզին. Ո՞ւր անհետացավ Սվազիլենդի Սբ. Հարության Հայ առաքելական եկեղեցին և ով է հափշտակել Մյանմարի Սբ. Հովհաննես եկեղեցու հաշվեհամարին եղած հսկայական գումարը»-եզրափակել է իր խոսքը Արթուր սարկավագ Կարապետյանը։

Leave a Comment