Հնդկաստանի քարանձավում ռուսաստանցի կնոջ են գտել, որն այնտեղ ապրում էր երկու երեխաների հետ

Հնդկաստանում ռուսաստանցի կնոջը երկու երեխաների հետ գտել են քարանձավում։ 40-ամյա կնոջ վիզան լրացել է 2017 թվականին, հայտնում է Shot Telegram-ալիքը։
Ըստ ռեսուրսի, Նինա Կուտինան իր երկու դուստրերի՝ 6-ամյա Պրեմայի և 4-ամյա Ամայի հետ մեկուսացած ապրում էր Կառնատակա նահանգի Ռամատիրտա բլուրների քարանձավում։
Ընտանիքի կացարանը հայտնաբերվել է անցած չորեքշաբթի, երբ ոստիկանները սողանքից հետո պարեկություն էին իրականացնում Ռամատիրտա բլրի տարածքում։ Քարանձավի մուտքի մոտ նրանք պարանին չորացող հագուստ են նկատել։
«Նինան Հնդկաստան է եկել մոտ 8 տարի առաջ գործնական վիզայով և Գոայի միջոցով հասել է Գոկարնա սուրբ ափամերձ քաղաք, քանի որ խորապես տարված է եղել հինդուիզմով և հնդկական հոգևոր ավանդույթներով։
Դուստրերի հետ Նինան երկու շաբաթ ապրել է քարանձավում, որտեղ տեղադրել է Ռուդրայի կուռքը և զբաղվել մեդիտացիայով։ Տեղացիները կազմակերպել են աշրամում նրա մնալը։ Տեղի իշխանությունները կապվել են ՌԴ դեսպանատան հետ, առաջիկայում կսկսվի արտաքսման գործընթացը»,- նշում է ալիքը։

Leave a Comment