Ռուսաստանում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Ռուսական կամավորական կորպուսի» առաջնորդներից մեկը և «Իմ գեղեցիկ դայակը» սերիալի ռեժիսորի որդին՝ Վասիլի Կիրյուշչենկոն, հայտարարվել է ազգային հետախուզման մեջ, РИА Новости-ին հայտնել են իրավապահ մարմիններից։
«1974 թվականին ծնված Վասիլի Ալեքսեևիչ Կիրյուշչենկոն հետախուզման մեջ է հայտարարվել Ռուսաստանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա դեմ Ռուսաստանում գործեր են քննվում ահաբեկչության կոչերի (ՌԴ ՔՕ 205.2 հոդված) և ահաբեկչական կազմակերպության գործունեության կազմակերպման (ՌԴ ՔՕ 205.5 հոդված) մեղադրանքներով։
2025 թվականի հունիսին Վասիլի Կիրյուշչենկոն Ռոսֆինմոնիթորինգի կողմից ընդգրկվել է «ՌԴ ահաբեկիչների և ծայրահեղականների» ցանկում։
Ըստ РИА Новости-ի, «Ռուսական կամավորական կորպուսը» ձևավորվել է 2022 թվականին։ Դրա կազմում ընդգրկվել են Ռուսաստանից սերվածներ, որոնք «փախել են Ուկրաինա՝ ՌԴ-ի դեմ գործելու համար, այդ թվում՝ զենքը ձեռքին»։
Իր հերթին «Коммерсантъ»-ը հայտնում է, որ հետախուզվողի հայրը դերասան և ռեժիսոր Ալեքսեյ Կիրյուշչենկոն է։ Նրա աշխատանքների թվում են «Իմ գեղեցիկ դայակը», «Վորոնինները», «Ժողովրդի ծառան», որտեղ Ուկրաինայի նախագահի դերը խաղում է Վլադիմիր Զելենսկին, և այլ կատակերգական սերիալներ։ Զելենսկին 2016 թվականին ռեժիսորին իր մտերիմ ընկերն էր անվանել։