
Թուրքիան կշարունակի աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային գործընթացները։ Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է զարգացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում և կշարունակի աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին», – հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
Էրդողանը նշել է, որ «Թուրքիան՝ առանց ահաբեկչության» գործընթացը կօգնի մաքրել տարածաշրջանը ահաբեկչական կազմակերպություններից, և այս գործընթացի հաջող ավարտը կամրապնդի տարածաշրջանային անվտանգությունը։