
Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ մեր հանրահավաքը՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից:
Իշխանությունները ոչ միայն ապահովեցին բազմաթիվ ոստիկանների ներկայություն ու աջակցություն մեր պայքարին, այլև պաշտպանեցին հասարակական կարգն ու միգուցե սահմանադրական կարգը արցախցիներիս ահաբեկչական ոտնձգություններից, ինչպիսին, օրինակ, խաղաղ երթն ու վրանների տեղադրումն են:
Դե էլ չասեմ, որ, ըստ ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչների, նույնիսկ քնապարկն է արգելված Ազատության հրապարակում՝ հավանաբար վախենալով դրա զանգվածային ոչնչացման հնարավորություններից:
Իսկ մենք գիշերը կմնանք այստեղ՝ մեր հայտարարած նստացույցի շրջանակներում:
Աղբյուրը` Արտակ Բեգլարյան