Առնվազն երկու պատերազմների մասնակից եմ, վախենալու բան չկա․ Գագիկ Բաղունց

Ես անձամբ, ինչպես արցախցիներից մեծամասնությունը, առնվազն երկու պատերազմների մասնակից եմ և վախենալու բան չկա։ Այս մասին «Հանուն բռնի տեղահանված արցախցիների իրավունքների» հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զորւյցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը՝ արձագանքելով իշխանությունների կողմից դրսևորվող ճնշումների մասին հարցին։

Արցախցի գործիչը վստահեցրել է, որ հակասահմանադրական, հակաօրինական ոչ մի քայլ չեն անում, այլ օրենքի, միջազգային նորմերի շրջանակներում  պաշտպանում են իրենց իրավունքները։

Լրագրողի դիտարկմանը, որ արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանին մեղադրում են ծրագրվելիք ահաբեկչությանը արցախցիներին ներգրավելու մեջ՝ Բաղունցն արձագանքել է․ «Որևէ մեկը կարո՞ղ է կոնկրետ մեղադրանք, կոնկրետ փաստ նշի, որ այդ մարդը ահաբեկչական ինչ-որ գործունեություն է ծավալել, ես օրինակ չգիտեմ»։

Գագիկ Բաղունցը պնդել է, որ արցախցիներին ներգրավում են միայն ու միայն ամբողջ հայ ազգի իրավունքների պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման խնդրում։ «Ոչ մի ահաբեկչություն արցախցիների կողմից չի ձեռնարկվում և չի պլանավորվում»,- նշել է գործիչը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment