Լուի վան Գալը բուժվել է քաղցկեղից — Armsport.am

Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ լիովին ապաքինվել է շագանակագեղձի քաղցկեղից։ Այս մասին 73-ամյա մասնագետը հայտնել է ESPN-ին։

Վան Գալն առաջին անգամ իր հիվանդության մասին խոսել էր 2022 թվականի ապրիլին։ Նրա խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում նա մի քանի վիրահատություն է տարել, սակայն այժմ բուժումն ավարտվել է բարեհաջող, և նա պարբերաբար անցնում է բժշկական հետազոտություններ։

Հիշեցնենք, որ վան Գալը Նիդերլանդների հավաքականը ղեկավարել է երեք անգամ, վերջինը՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերը՝ Կատարում կայացած աշխարհի առաջնությունից հետո։ Նրա գլխավորությամբ թիմը 2014 թվականին նվաճել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։

Մարզչական կարիերայի ընթացքում վան Գալն աշխատել է «Այաքսում», «Բարսելոնայում», «Բավարիայում», «Մանչեսթեր Յունայթեդում»։

Leave a Comment