Ղազախստանը որոշել է մոտ ապագայում Աստանայում ընդունել Աֆղանստանի դեսպանին՝ միաժամանակ բարձրացնելով Քաբուլում իր դիվանագիտական առաքելության մակարդակը մինչև դեսպան, շաբաթ օրը հաղորդել է Ariana լրատվական պորտալը՝ հղում անելով Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Զիա Ահմադի հայտարարությանը։
Դիվանագետի խոսքով՝ «այս որոշումը Ղազախստանի արտգործնախարարը փոխանցել է իր աֆղան գործընկերոջը և այն դիտվում է որպես երկու երկրների միջև քաղաքական փոխգործակցության վերսկսման կարևոր ազդանշան»։
Ռուսաստանը միակ երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրության կառավարությունը։ Սակայն Չինաստանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Ուզբեկստանը և Պակիստանը դեսպաններ են նշանակել Քաբուլում, ինչը ճանաչման ուղղությամբ մեկ քայլ է։