ԱՄՆ-ն անսպասելի եզրակացություն է արել Պпւտինի վերաբերյալ

Դիտում ՝ 22 552

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ։ Այս մասին գրում է ամերիկյան The New York Times պարբերականը` հղում անելով աղբյուրներին:

«ՌԴ նախագահը պատրաստ է և հասկանում է,  որ Թրամփը, ի վերջո, կարող է նոր պատժամիջոցներ սահմանել, քանի որ վերջին կես տարում Սպիտակ տունը Ռուսաստանի դեմ ոչ մի նոր սահմանափակում չի մտցրել», — ասվում է նյութում։

Հեղինակը՝ հղում անելով իր աղբյուրին գրում է, որ «Պուտինը երբեք որևէ պատրանք չի ունեցել այն մասին, թե ինչպես կարող է զարգանալ Վաշինգտոնի քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ, և Ռուսաստանի ղեկավարությունը միշտ պատրաստվում էր վատագույնին»։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment