Զարուհի Փոստանջյան. «Հիշեցի իմ տատիկին, ում ընդամենը վեց ամսական երեխայի հետ աքսորել էին Սիբիր…»

Վաղուց չէի տեսել արտասվող տղամարդու՝ թաց աչքերով, կաթկթող արցունքներով, ով անզորությունից քարացած կանգնել էր՝ չգիտեր՝ ինչ անի։ Չէի տեսել, որ կարելի է կրծքի երեխային պոկել մորից, ժամերով պահել գրկում՝ չկարողանալով նրան վերադարձնել իր մայրիկին, քանի որ մայրիկն այդ պահին գտնվում էր կալանքի տակ։

Կյանքի այս դաժան ու անմարդկային տեսարանի ականատեսը եղա շուրջ վեց ժամ։

Այդ ամենը հիշեցրեց մեկ այլ ողբերգություն՝ 1915 թվականը, ցեղասպանության տարիները…

Հիշեցի իմ տատիկին, ում ընդամենը վեց ամսական երեխայի հետ աքսորել էին Սիբիր…

Չգիտեմ՝ քանի սերունդների ցավ վերապրեցի այսօր դատարանում։

Չգիտեմ՝ ովքե՞ր են այս մարդիկ, ովքեր՞ կարող են նման անմարդկային որոշումներ կայացնել։

Հստակ է մի բան՝ այսօրվա իրականությունը շարունակում է ձևավորվել անարդարության ու խեղված իրավական համակարգի ձեռքով, որտեղ մարդը մնում է տրորված ու անպաշտպան։
Հ.Գ
Այս պահին փոքրիկն իր մայրիկի հետ միասին գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում։

Առաջիկա ժամերի ընթացքում կայցելեմ նրանց՝ իմանալու համար, թե ինչ է կատարվում այնտեղ։

Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment