«Բարսելոնան» ամեն ինչ կանի Ռեշֆորդին ձեռք բերելու համար

Մարկուս Ռեշֆորդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Sky Germany-ն:

Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը համաձայն է հարձակվողին հրավիրել ակումբ, անգլիացին նույնպես ցանկանում է միանալ թիմին:

Այս տրանսֆերային պատուհանին անգլիական ոչ մի ակումբ հստակ առաջարկով չի դիմել «Մանչեսթեր Յունայթեդին», և դրա արդյունքում «Բարսելոնայի» շանսերը մեծացել են: Մանչեսթերյան ակումբի հարձակվողը 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածն անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում 17 խաղում խփել է 4 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

«Բարսելոնան» շարունակում է դիտարկել նաև «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասին հրավիրելու տարբերակը, սակայն նման գործարքի հավանականությունն այս պահին քիչ է, քանի որ անգլիական ակումբը չի պատրաստվում վաճառել կոլումբացի խաղացողի տրանսֆերային իրավունքը:

Leave a Comment