Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է ԿԺԴՀ-ի Վոնսան քաղաք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Ինչպես հայտնել է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Լավրովը, իր հյուսիսկորեացի գործընկեր Չհի Սոն Հիի հետ կմասնակցի Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ռազմավարական երկխոսության երկրորդ փուլին։ Առաջին փուլը տեղի է ունեցել Մոսկվայում 2024 թվականի հունվարին։
Ինչպես հայտնել է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Լավրովը, իր հյուսիսկորեացի գործընկեր Չհի Սոն Հիի հետ, կմասնակցի Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ռազմավարական երկխոսության երկրորդ փուլին։ Առաջին փուլը տեղի է ունեցել Մոսկվայում 2024 թվականի հունվարին։
Վոնսանը գտնվում է Ճապոնական ծովի ափին՝ ԿԺԴՀ-ի արևելքում։ Հունիսի վերջին այնտեղ հանդիսավոր կերպով բացվել է զբոսաշրջային համալիր, որը Կիմ Չեն Ընի՝ համաշխարհային մակարդակի մշակութային հանգստի գոտի կառուցելու նախագծի մի մասն է։ Արարողությանը մասնակցել են ԿԺԴՀ-ի առաջնորդը և Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորան։
Նոր համալիրը ներառում է հարյուրավոր հարմարություններ՝ հյուրանոցներ՝ նախատեսված 20 հազար մարդու համար, ջրաշխարհ, սպորտային, մշակութային, առևտրի և զվարճանքի գոտիներ։