Շիա հավատացյալների նկատմամբ բռնությունների հերթական ալիքն Ադրբեջանում. «Գեղարդ»

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը անդրադարձել է Ադրբեջանում շիա մուսուլմանների նկատմամբ շարունակվող կրոնական հալածանքներին, որոնք առավել լարվել են ս.թ. հուլիսի 5–6-ին՝ Աշուրայի սգո արարողությունների ընթացքում։

Այդ օրերին ադրբեջանական իշխանությունները խոչընդոտել են հավատացյալների մուտքը մզկիթներ, կիրառել են բռնություն, արգելել են շիա խորհրդանիշների ու երեխաների մասնակցությունը։ Գյանջայում ուժայիններն անձրևի ժամանակ կանանց դուրս են հանել մզկիթից, անգամ ծեծի են ենթարկել։

Բացի այդ, իշխանությունները փորձում են սահմանափակել Իրանի կրոնական ազդեցությունը երկրում՝ հետապնդելով այն հոգևորականներին, ովքեր առաջնորդվում են իրանցի առաջնորդների ֆեթվաներով։ Կրոնական հիմքով ձերբակալվածները կազմում են երկրի քաղբանտարկյալների 64%-ը։

Մինչ Բաքուն միջազգային հարթակներում բարձրաձայնում է, թե «հայերն իսլամական ժառանգություն են ոչնչացնում», Ադրբեջանում մեծամասնություն կազմող շիա մուսուլմաններն, իշխանությունների թողտվությամբ ու հրահանգով, զրկվում են Սահմանադրությամբ ամրագրված կրոնական ազատությունների, սեփական հավատամքն արտահայտելու և տարածելու իրենց իրավունքից։

Մանրամասները՝ «Գեղարդ» հիմնադրամի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment