Հանս-Դիտեր Ֆլիկը և Մարկ-Անդրե տեր Շտեգենը կհանդիպեն

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը այսօր՝ հուլիսի 11-ին, կարևոր հանդիպում կանցկացնի թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ։ Հանդիպման ժամանակ խաղացողը տեղեկություններ կստանա իր իրավիճակի մասին։

El Partidazo de COPE-ի տվյալներով՝ «Բարսելոնան» ճնշում չի գործադրի տեր Շտեգենի վրա, սակայն խաղացողին կտեղեկացնի, որ նոր մրցաշրջանում խաղադրույքը կլինի Ժոան Գարսիայի և Վոյցեխ Շչեսնիի վրա։ Ավելի վաղ մամուլը գրել էր «Բարսելոնայի»՝ 33-ամյա տեր Շտեգենից ազատվելու ցանկության մասին։

Միևնույն ժամանակ, գերմանացի դարպասապահը ամռան սկզբին հայտարարել էր, որ կմնա թիմի հետ հաջորդ մրցաշրջանում։ Տեր Շտեգենի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2028 թվականի կեսերը։

Leave a Comment