Յամալը պատրաստվում է մեծ շուքով նշել 18-ամյակը՝ Նիկո Ուիլյամսի, IShowSpeed-ի և հայտնի երաժիշտների հետ

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը նախատեսում է մեծ շուքով նշել իր 18-ամյակը: Ծննդյան օրը՝ հուլիսի 13-ը, նա կտոնի մեկ օր շուտ՝ հուլիսի 12-ի երեկոյան։

Ինչպես հաղորդում է Radio Marca-ն և մի շարք իսպանական այլ աղբյուրներ, երեկույթը տեղի կունենա Բարսելոնայում։ Նախկինում խոսակցություններ էին շրջանառվում, որ այն կկայանա Իբիսայում, սակայն լրագրող Վիկտոր Նավարրոն հաստատել է, որ միջոցառումը կանցկացվի Բարսելոնայում։ Դա պայմանավորված է նրանով, որ հաջորդ օրը «Բարսելոնայի» խաղացողները պետք է վերադառնան ակումբի բազա։

Տոնակատարությանը հրավիրված են մի շարք աշխարհահռչակ մարզիկներ և արտիստներ, այդ թվում՝ կատալոնացի երգչուհի Bad Gyal-ը, ում հետ Յամալը մտերիմ հարաբերություններ ունի, ինչպես նաև հայտնի երաժիշտներ Duki-ն, Bizarrap-ը և Ozuna-ն։ Հյուրերի թվում է նաև հայտնի յութուբեր IShowSpeed-ը։

Յամալը ծննդյան օրը կնշի նաև Իսպանիայի հավաքականի և «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի հետ, ով ծնվել է հուլիսի 12-ին։

Երեկույթի ընթացքում արգելվելու է բջջային հեռախոսների օգտագործումը՝ մասնակիցների գաղտնիությունն ապահովելու նպատակով։

Leave a Comment