Մադրիդի «Ռեալի» երեք ֆուտբոլիստներ շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ տարբեր վնասվածքների պատճառով։ Դանի Կարվախալն ու Էդեր Միլիտաոն վերադարձել են խաղադաշտ երկարատև բուժումից հետո, մինչդեռ Էնդրիկը կրկին վնասվածք է ստացել և, հնարավոր է, բաց թողնի նոր մրցաշրջանի մեկնարկը։
Կարվախալը խաղադաշտ է վերադարձել ինը ամսվա բացակայությունից հետո։ Նա վնասվածք էր ստացել 2024 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Լա Լիգայի 9-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղում։ Վիրահատությունից և վերականգնողական փուլից հետո իսպանացի պաշտպանը վերադարձավ կազմ՝ փոխարինելով Գոնսալոյին Ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։
Էդեր Միլիտաոն, որը ութ ամիս դուրս էր մնացել աջ ծնկի ծանր վնասվածքի պատճառով, նույնպես խաղաց նույն հանդիպմանը՝ 64-րդ րոպեին փոխարինելով Ասենսիոյին։
Միևնույն ժամանակ, 18-ամյա հարձակվող Էնդրիկի մոտ ազդրի մկանային վնասվածքի կրկնություն է արձանագրվել։ Նա առաջին անգամ վնասվածք էր ստացել 2025 թվականի մայիսին՝ «Սևիլիայի» դեմ խաղում, ինչի հետևանքով բաց էր թողել Ակումբային ԱԱ-ն։ Վնասվածքի նոր սրացման պատճառով Էնդրիկի մասնակցությունը Լա Լիգայի մեկնարկային՝ օգոստոսի 19-ին «Օսասունայի» դեմ կայանալիք խաղին, մնում է կասկածի տակ։