«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է «Վեստ Հեմի» հարձակվող Մոհամեդ Կուդուսի տեղափոխության մասին։
24-ամյա գանացին, որի տրանսֆերի արժեքը, ըստ ԶԼՄ-ների, կազմում է 55 միլիոն ֆունտ (մոտ 64 միլիոն եվրո), նոր ակումբի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր և ստացել 20-րդ համարը։
«Վեստ Հեմի» կազմում երկու տարում Կուդուսը մասնակցել է 80 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ խփելով 19 գոլ։ Գանայի հավաքականում նա անցկացրել է 42 խաղ և խփել 12 գոլ։