Լшվրովը Ռпւբիոյին Զել ենսկիի մեջբերումներով նամակ է փոխանցել

Դիտում ՝ 25 481

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին է փոխանցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և նրա գործընկերների մեջբերումների ընտրանի՝ ռուսներին ոչնչացնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Երեկ ես Մարկ Ռուբիոյին եմ տվել Զելենսկու, Շմիգալի, Երմակի, Պոդոլյակի մեջբերումներից մի փոքր հատված, որտեղ ուղղակիորեն խոսվում է «ռուսներին ոչնչացնելու» անհրաժեշտության մասին», — մամուլի ասուլիսում ասել է Լավրովը։

Դիվանագետը նշել է, որ Կիևին անհրաժեշտ է «տարածքային ամբողջականություն»՝ ռուս և ռուսախոս բնակչության բոլոր իրավունքները ճնշելու և համաձայն չլինողներին ֆիզիկապես ոչնչացնելու համար։

Հուլիսի 10-ին Լավրովը և Ռուբիոն բանակցություններ են վարել Կուալա Լումպուրում կայացած Հարավարևելյան Ասիայի Ազգերի Ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակներում։ Հանդիպումը տևել է մոտ 50 րոպե։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment