Լшվրովը մանրամասներ է հայտնել Ռпւբիոյի հետ բանակցություններից

Դիտում ՝ 25 484

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպմանը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի ճակատագիրը չի քննարկել։

«Այդ մասին չենք խոսել»,- ասել է Լավրովը լրագրողներին՝ Ռուսաստան-ԱՍԵԱՆ և Արևելաասիական գագաթնաժողովի հանդիպումների արդյունքներով՝ ի պատասխան համապատասխան հարցի:

Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment