Սահմանադրության խախտմամբ օտարվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մի մասը․ Գոհար Մելոյան

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․

«Սյունիքի միջանցքի հանձնում Սյունիքի ճանապարհների ապապատվիրակում։

Եզրութաբանական ծուղակ․

ԱԳՆ փոխնախարարի այսօրվա հարցազրույցից կարելի է բխեցնել, որ հայկական կողմը պատրաստվում է տալ ադրբեջանական կողմի այդքան բաղձալի միջանցքը՝ առանց դա միջացք կոչելու։

ԻՐԱՐԱՄԵՐԺ է, թե ինչպես իրավական առումով կարող են զուգակցվել մի կողմից որևէ երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, իսկ մյուս կողմից՝ սեփական տարածքը հատող բեռների և անձանց նկատմամբ վերահսկողությանը՝ ԱՆՀԱՅՏ մասնավոր կազմակերպությանը փոխանցելը։

Վերոնկարագրյալը ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության օտարում է որևէ մասնավոր կազմակերպության, լինի դա՝ շվեյցարական, ամերիկյան, անգլիական կամ կանադական։

Պարզ է չէ, որ կարճ ժամկետում թուրք-ադրբեջանական լոբբին կդառնա նշված մասնավոր կազմակերպության բաժնետերերի կամ իրական շահառուների լավագույն ընկերը, եթե՝ ոչ հենց իրական շահառուն։

Այս գործընթացն ակնհայտ հակասահմանադրական է։

Սահմանադրությամբ խախտմամբ օտարվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մի մասը»։

Leave a Comment