Sputnik Արմենիա. Արցախցի Արեն Նազարյանը, որը 40 ժամ ղեկին է անցկացրել բռնի տեղահանության ժամանակ, պարգևատրվել է համառուսաստանյան հասարակական-պետական նախաձեռնության «Տաք սիրտ» միջազգային մրցանակով:
Այսօր նա կրկին պատմել է, թե ինչպես է անցել այդ ճանապարհն ու Ստեփանակերտից հասել Գորիս։ Արենի քույրը` Աննան, ասում է, որ ընտանիքը մի քիչ վախենում էր, երբ ղեկին նստեց իր 13–ամյա եղբայրը, բայց լռեցին, քանի որ այլ ելք չկար պարզապես։
«Արենը 7 տարեկանից մեքենա է վարում։ Մենք վստահեցինք նրան, քանի որ հասկանում էինք, որ ճակատագրական պահ է։ Արենը իր մեջ ուժ գտավ ու հասցրեց մեզ Գորիս։ Դա իսկապես հերոսություն էր»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: