Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են անցկացնում Կուալա Լումպուրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։
Այն տեղի է ունենում ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակներում։
Դիվանագետները նախկինում մի քանի անգամ հեռախոսազրույց էին ունեցել և առաջին անգամ անձամբ հանդիպել էին փետրվարին Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ։ Այդ ժամանակ կողմերը համաձայնության եկան սկսել երկրների միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքները։