Գնդшկահարել են Ուկրшինայի անվտшնգության ծшռայության գնդшպետին

Դիտում ՝ 12 552

Կիևում գնդակահարել են Ուկրաինայի անվտանգության ծառայության գնդապետ Իվան Վորոնիչին: Այս մասին պնդել է Ռադայի նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը:

Հաղորդվում է, որ Վորոնինը զբաղեցրել է հատուկ գործողությունների կենտրոնի 16-րդ վարչության 1-ին բաժնի ավագ օպերատիվ աշխատակցի պաշտոնը:

Մոսիյչուկի խոսքով՝ խլացուցիչով ատրճանակից հինգ կրակոց է արձակվել ՈՒԱԾ գնդապետի ուղղությամբ, որից հետո հրաձիգը դիմել է փախուստի:

Պաշտոնապես այս տեղեկությունը չեն հաստատել ոչ ՈՒԱԾ-ում, ոչ ոստիկանությունում։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment