https://arm.sputniknews.ru/20250709/ete-sra-mej-ahabekchutjan-tarr-ka-apa-amenamets-ahabekichy-nikvol-pashinjann-e-danieljan-91134648.html
Եթե սրա մեջ ահաբեկչության տարր կա, ապա ամենամեծ ահաբեկիչը Նիկոլ Փաշինյանն է. Դանիելյան
Եթե սրա մեջ ահաբեկչության տարր կա, ապա ամենամեծ ահաբեկիչը Նիկոլ Փաշինյանն է. Դանիելյան
Sputnik Արմենիա
Ըստ պատգամավորի` իրավապահ համակարգն ամեն կերպ ուզում է գոհացել Նիկոլ Փաշինյանին։ 09.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-09T12:22+0400
2025-07-09T12:22+0400
2025-07-09T12:22+0400
գառնիկ դանիելյան
նիկոլ փաշինյան
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1d/76368621_0:0:1222:688_1920x0_80_0_0_e909864f8b8252e4e7f848413a9c6660.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոչ մի ակնկալիք չունի, որ իրավապահ համակարգը Արթուր Սարգսյանի գործով օրենքի շրջանակներում որևէ որոշում կկայացնի։ Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցում։Իշխանության ներկայացուցիչների այսպիսի մեղադրանքներն ընդդիմության հասցեին Գառնիկ Դանիելյանը զառանցանք է համարում ու պնդում, որ ամեն ինչ վախի մթնոլորտում է արվում։Պատգամավորը հավելեց նաև, որ չնայած իշխանությունների բոլոր գործողություններին, սրբազաններն առույգ են, ոգով ամուր են և կոչ են անում բոլորին շարունակել պայքարը:Նշենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում քննում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը, որը ներկայացրել է ՀՀ դատախազությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1d/76368621_53:0:1138:814_1920x0_80_0_0_5d3bcafe271996d020589724748e494c.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գառնիկ դանիելյան, նիկոլ փաշինյան, ահաբեկչություն
գառնիկ դանիելյան, նիկոլ փաշինյան, ահաբեկչություն
Բաժանորդագրվել
Ըստ պատգամավորի` իրավապահ համակարգն ամեն կերպ ուզում է գոհացել Նիկոլ Փաշինյանին։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոչ մի ակնկալիք չունի, որ իրավապահ համակարգը Արթուր Սարգսյանի գործով օրենքի շրջանակներում որևէ որոշում կկայացնի։ Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցում։
«Իրավապահ համակարգն ամեն կերպ ուզում է գոհացել Նիկոլ Փաշինյանին ու նրա սիրտը փառավորել։ Լրատվամիջոցներից մեկի այդ խայտառակ հրապարակումը ՔՊ–ական պատգամավորներն իրենց համար դոգմա են ընդունել ու առանց կասկածի ուղղակի պնդում են, որ մարդն ահաբեկիչ է կամ հանցագործ է»,– ասաց նա։
Իշխանության ներկայացուցիչների այսպիսի մեղադրանքներն ընդդիմության հասցեին Գառնիկ Դանիելյանը զառանցանք է համարում ու պնդում, որ ամեն ինչ վախի մթնոլորտում է արվում։
«Մենք չենք թաքցնում, որ այդ տարիներին փողոցային պայքար ենք վարել, իսկ այն պահին, երբ փողոցում չենք եղել, պատրաստվել ենք դրան։ Եթե սրա մեջ ահաբեկչության տարր կա, ապա ամենամեծ ահաբեկիչը հենց Նիկոլ Փաշինյանն է, որովհետեւ 2018–ին նույն ձևով էր ինքը վարվում»,– ասաց Դանիելյանը։
Պատգամավորը հավելեց նաև, որ չնայած իշխանությունների բոլոր գործողություններին, սրբազաններն առույգ են, ոգով ամուր են և կոչ են անում բոլորին շարունակել պայքարը:
Նշենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում քննում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը, որը ներկայացրել է ՀՀ դատախազությունը։