Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.
«Քննչական կոմիտեի դիմաց շուրջ հինգ ժամ սպասելուց հետո միայն մեր գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին քննիչները հրավիրեցին ներս՝ մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոցի հարցով դատարան դիմելու համար:
Հատկանշական է, որ գլխավոր դատախազը Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցի քննությունը հրատապ էր համարում, սակայն ժամեր շարունակ որևէ քննչական գործողություն չէր իրականացվում:
Իսկ իրականում իշխանության մտածած «մասկի շոուն» տապալվեց:
Քննչականի մոտ հավաքված մեր հայրենակիցները ծափերով ու բացականչություններով ճանապարհեցին Արթուր Սարգսյանին: Նա խուսափող և նահանջողը չէ:
Ազատություն բոլոր քաղբանտարկյաներին»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: