
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Քննչական կոմիտեի դիմաց շուրջ հինգ ժամ սպասելուց հետո միայն մեր գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին քննիչները հրավիրեցին ներս՝ մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոցի հարցով դատարան դիմելու համար:
Հատկանշական է, որ գլխավոր դատախազը Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցի քննությունը հրատապ էր համարում, սակայն ժամեր շարունակ որևէ քննչական գործողություն չէր իրականացվում:
Իսկ իրականում իշխանության մտածած «մասկի շոուն» տապալվեց:
Քննչականի մոտ հավաքված մեր հայրենակիցները ծափերով ու բացականչություններով ճանապարհեցին Արթուր Սարգսյանին: Նա խուսափող և նահանջողը չէ»:
Աղբյուրը` Գեղամ Մանուկյան