Եվրոպական միությունը պատրաստ է համաձայնել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրին, որը կներառի 10% ունիվերսալ մաքսատուրք դաշինքի արտահանվող արտադրանքի զգալի մասի համար։ Միևնույն ժամանակ, Բրյուսելը պնդում է, որ Վաշինգտոնը նվազեցնի դրույքաչափերը առանցքային ոլորտների համար, ինչպիսիք են դեղագործությունը, ալկոհոլը, կիսահաղորդիչները և առևտրային ինքնաթիռները։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Բացի այդ, Եվրամիությունը պնդում է քվոտաների և բացառությունների ներդրման վրա, որոնք թույլ կտան արդյունավետորեն նվազեցնել ամերիկյան 25% մաքսատուրքը ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի, ինչպես նաև 50% մաքսատուրքը պողպատի և ալյումինի համար, հայտնում են հրատարակության աղբյուրները։
Եվրոպական հանձնաժողովը, որը զբաղվում է ԵՄ առևտրային քաղաքականությամբ, այս համաձայնագիրը մի փոքր ավելի շահավետ է համարում Միացյալ Նահանգների համար, սակայն, այնուամենայնիվ, ընդունելի ստորագրման համար։
Նշենք, որ Եվրոպական միությունը ժամանակ ունի մինչև հուլիսի 9-ը՝ Թրամփի վարչակազմի հետ առևտրային համաձայնագիր կնքելու համար, հակառակ դեպքում դաշինքից ԱՄՆ արտահանվող գրեթե բոլոր ապրանքների վրա կսահմանվեն մինչև 50% մաքսատուրքեր։