Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին:
Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են համատեղ նախագծերի իրականացումը մի շարք ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ավինյանը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքում իրագործվող կարևոր ծրագրերն ու նախաձեռնված բարեփոխումները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերն իր հերթին նշել է, որ կաջակցի հնարավոր համատեղ նախագծերի իրականացմանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: