
«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ:
Խոսքը տարբեր կարգավիճակների, գրառումների, ելույթների, կոչերի և անմեղության կանխավարկածի խախտման մասին է: «Մեկնաբանություններն այնպիսի ոգով են, որ ՀԱԵ-ն եկեղեցի չէ, այլ գրեթե ահաբեկչական կազմակերպություն: Ոչ մեկի մեղքը չի ապացուցվել, և ես վստահ եմ, որ այն չի ապացուցվի, քանի որ մեղք չկա: Հանցավոր խումբը ատելության արշավ է սկսել եկեղեցու դեմ», – ընդգծել է միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:
Նրա խոսքով՝ այս պահին կարելի է նշել, որ իշխանությունների կողմից անցկացվող արշավը խախտում է Քրեական օրենսգրքի առնվազն 4 հոդված՝ ատելության հրահրում, խտրականություն, կրոնական կազմակերպության գործունեությանը միջամտություն, անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում, լիազորությունների չարաշահում։