
Դիտում ՝ 22 557
Իսրայելը պատրաստվում է նոր հարվածներ հասցնել Իրանի տարածքին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի իր միջուկային ծրագիրը։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է համաձայնություն տալ նման գործողություններին։
Հավելենք՝ Վաշինգտոն կատարած վերջին այցից հետո Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը փակ հանդիպումների ժամանակ կարծիք է հայտնել, որ Սպիտակ տան ղեկավարը կաջակցի Իրանին հարվածներ հասցնելուն «որոշակի հանգամանքներում»։
Կիսվել սոց․ ցանցերում