
Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվելու է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերը:
Սարգսյանը ԱԺ-ում ելույթ ունեցավ, վերջինս հայտարարեց, թե դուրս է գալիս ԱԺ-ից, որ այս թանկ ժամանակն անցկացնի իր ընտանիքի հետ։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նկատեց՝ Սարգսյանը հրաժարվում է հարցերին պատասխանելուց, որից հետո ԱԺ դահլիճում իրավիճակը լարվեց, գոռգոռոցներ լսվեցին։
Ռուբինյանը հայտարարեց ընդմիջում։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ