ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկություններ են

Իրավապահներն այս պահին խուզարկություն են իրականացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր գրասենյակում, քիչ առաջ այս մասին «Ազատությանը» հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Թե ինչ գործի շրջանակում է խուզարկությունը, փաստաբանն ասաց՝ հայտնի չէ։ Ըստ նրա՝ դիմակավորված ԱԱԾ աշխատողները թույլ չեն տալիս աշխատակիցներին մտնել շենք։

Հուլիսի 3-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված նախագիծը: Ընդդիմադիրները պնդում են՝ սա քաղաքական հետապնդում է ընկերության նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ եկեղեցին պաշտպանելու մասին հայտարարությունից հետո:

Քաղաքական հետապնդման մասին ընդդիմադիրների պնդումներին արձագանքելով՝ իշխանությունները հայտարարում են՝ գործընթացը Սամվել Կարապետյանի հայտարարությունից առաջ է սկսվել:

Leave a Comment