Ռոման Ստարովոյտը ինքնասպան է եղել պարգևատրված զենքով։ Այն ՆԳՆ ղեկավարության կողմից շնորհվել է 2023 թվականին։ Այս մասին հայտնել է VChK-OGPU Telegram ալիքը։
Ինքնասպանության նախօրեին Կուրսկի մարզի նախկին նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը, որը ձերբակալված է ամրաշինության ժամանակ գողության համար, ցուցմունք է տվել Ռոման Ստարովոյտի դեմ։
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Ստարովոյտը ինքնասպան է եղել Օդինցովոյի իր տանը։ Այսօր նա ազատվել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության ղեկավարի պաշտոնից։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում ևս մեկ մահ է գրանցվել։
SHOT-ի տվյալներով՝ այսօր, Ստարայա Բասմաննայա փողոցի շենքի իր աշխատավայրում մահացել է հողային ֆոնդի վարչության պետի տեղակալ, 42-ամյա Անդրեյ Կորնեյչուկը։ Նա հանդիպման ժամանակ կտրուկ վեր է կացել և հանկարածմահ եղել։ Բժիշկները այլևս չեն կարողացել նրան փրկել։
Տրանսպորտի նախարարության աշխատակցի՝ 42-ամյա Անդրեյ Կորնեյչուկի մահվան նախնական պատճառը սրտի կանգն է։ Դա կարող էր տեղի ունենալ Ստարովոյտի հրաժարականի մասին լուրերի ֆոնին։ Հողային ֆոնդի վարչության պետի տեղակալը մահացել է խորհրդակցության ժամանակ։