Թրամփի պրոտեկցիոնիստական միջոցները ԲՐԻԿՍ-ի նկատմամբ հեռանկար չունեն. Չինաստանի ԱԳՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պրոտեկցիոնիստական ​​քաղաքականությունը ԲՐԻԿՍ -ի անդամ պետությունների և դրանց գործընկերների նկատմամբ անհեռանկարային է: Ինչպես  տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Առևտրային և մաքսատուրքային պատերազմներում հաղթողներ չկան, իսկ պրոտեկցիոնիզմն ապագա չունի», – ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Սպիտակ տան ղեկավարի ծրագրերը 10%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու ԲՐԻԿՍ -ին աջակցող երկրների նկատմամբ։

Ինչպես նշել է չինացի դիվանագետը, Պեկինը մշտապես դեմ է հանդես գալիս ճնշում գործադրելու և հարկադրելու նպատակով մաքսերի կամայական կիրառմանը։

«Դա չի համապատասխանում կողմերից ոչ մեկի շահերին», – հավելել է նա։

Մաո Նինը նաև հիշեցրել է, որ ԲՐԻԿՍ -ը կարևոր հարթակ է կազմավորվող շուկաների հետ պետությունների փոխգործակցության համար՝ «քարոզելով բացության սկզբունքը, ներառականությունը և փոխշահավետ համագործակցությունը»։ Նա հիշեցրել է, որ այդ միավորումը չի ձգտում  հրահրել միջբլոկային առճակատում։

Ավելի վաղ Թրամփը զգուշացրել էր, որ ԲՐԻԿՍ -ի քաղաքականությանն աջակցող պետությունների նկատմամբ կսահմանվեն լրացուցիչ 10% առևտրային մաքսատուրքեր:

Leave a Comment