Բնակարանային աջակցության ծրագրի շահառուները կստանան տեղեկանք մնացորդի չափի մասին

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի այն շահառուները, ում տրամադրված հավաստագրի իրացումից հետո առկա է դրական մնացորդ, այսօրվանից կստանան էլեկտրոնային հաղորդագրություն՝ դրա չափի վերաբերյալ, hայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

«Հաղորդագրությունն ստանալուց հետո, վերանորոգման վարկ ստանալու կամ գյուղատնտեսական նշանակության հող ձեռքբերելու նպատակով՝ շահառուն կարող է դիմել գործընկեր բանկ։

Կահույքի և կենցաղային տեխնիկայի ցանկը ևս կհրապարակվի առաջիկայում․ այս դեպքում՝ անհրաժեշտ է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտից ձեռքբերվող գույքի և տեխնիկայի հաշիվ ապրանքագրերը, որից հետո գումարը կփոխանցվի տնտեսվարող սուբյեկտին»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment