Դանիել Վարուժանի նորաստեղծ ընտանիքում իշխում են սերն ու հոգատարությունը: Առաջնեկը Վերոնիկն էր, որին Դանիել Վարուժանը ձոնում է «Վարուժնակս» ստեղծ.-ը, երկրորդը` Արմենը, իսկ երրորդը ` Հայկակը, որին սակայն Վարուժանն այդպես էլ չհասցրեց տեսնել:
Երեքն էլ ամսուսնացան հայերի հետ. տղաները` Ֆրեզնոյում, իսկ աղջիկը` Նյու Յորքում;
Ինչպես հիշում էր Արաքսի Վարուժանը , Դանիելը երեկոները առանձնանում էր իր սենյակում, գրում ու սրբագրում, հաճախ մինչև առավոտ աշխատում: Իսկ ուսուցչական ասպարեզը նրա համար անկախ ապրուստի միջոց էր:
Նա սիրում էր կնոջ համար կարդալ իր գրությունները` միշտ կարևորելով նրա գնահատաականն ու տպավորությունը:
Բայց շուտով ընդհատվեց այս լիարժեք երջանկությունը: Ապրիլի 11/24-ի երեկոյան , ժամը 11-ն անց, երբ Դանիելը, Արաքսին և երեխաները տանն էին, եկան Դանիելին ձեռբակալելու:
Դուռը բացեց Արաքսին և հրելով ներս մտան երեք հոգի`
«Էֆենտին ու՞ր է» ասելով:
Սկսեցին խուզարկել Վարուժանի գրասենյակի դարակները և ինչ-որ գտան, լցրեցին տոպրակների մեջ:
Նրանք բավականին հարգալից հայտնեցին Արաքսիին, որ իր ամուսնուն տանում են, որպեսզի ստորագրի որոշ թղթեր :
Այդ ժամանակ Արաքսին հնամսյա հղիության մեջ էր, և նրանց հարգալից վերաբերմունքը պայմանավորում էր իր առողջական վիճակով:
Մինչև առավոտ սպասելուց հետո, Արաքսին հասկացավ, որ Դանիելին աքսորել էին:
1915 թվ-ի օգոստոսի 26-ին Դանիել Վարուժանը սպանվեց: Նույն օրը տարօրինակ զուգադիպությամբ ծնվեց Վարուժան ամուսինների երրորդ զավակը:
Մահն ու կյանքը մեկտեղվեցին՝ վիշտն ու ուրախությունը խառնելով իրար:
Աքսորի ժամանակ Վարուժանը բախտակիցներին ասում է, որ իրենց մահվան են տանում (թուրքերը ասում էին, թե պարզապես տեղափոխում են), խնդրում է, որ փրկվողները իր հղի կնոջը՝ Արաքսիին հաղորդեն՝ իրենց որդու անունը Վարուժան դնի։
Արաքսին ավելի ուշ է իմանում Վարուժանի վերջին պատվիրանի մասին։ Երեխան ըստ ծնողների նախնական պայմանավորվածության՝ անվանվում է Հայկակ։
Վարուժանի պատվիրանը կատարվեց ավելի ուշ։
Նրա տոհմի 4 տղամարդիկ Վարուժան անունով են կոչվել։