Քուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։
«Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք է լինի տղամարդ, իսկ կինը՝ կին։ Դուք չեք կարող դրանք խառնել։ Մեզ շատ դուր եկավ այս մոտեցումը Քուվեյթում։ Ես եկա այստեղ և տեսա, որ այստեղ կա մի մշակույթ, որտեղ տղամարդիկ իրենց պահում են տղամարդկանց պես, իսկ ծաղիկները տրվում են միայն կանանց։ Եվ ինձ դա դուր եկավ», – ասել է նա և նշել, որ այցը կարևոր է համարում տնտեսական առումով։
«Ես կցանկանայի խթանել նոր պայմանագրերը և մեծացնել առևտուրը ձեր երկրի հետ։ Մենք՝ Քուվեյթում, արդեն կշտացել ենք Ամերիկայից ներմուծվող ապրանքներից։ Մենք չենք կարող նախաճաշել, ճաշել և ընթրել միայն նրանց հետ, և Ռուսաստանի ներկայությունը երկրում թույլ է։ Մենք կցանկանայինք զարգացնել հարաբերությունները։ Մենք ուզում ենք, որ մեր տարածաշրջանում լինեն ռուսական տեխնոլոգիաներ, կլինիկաներ և այլն», – հավելել է Ալ-Ֆուլլայջը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Քուվեյթը «հարկերից ազատ երկիր» է։