Պակիստանում 10 օրում մուսոնային անձրևներից 66 մարդ

Հունիսի 26-ից Պակիստանում հորդառատ մուսոնային անձրևներն ու հանկարծակի հեղեղումները առնվազն 66 մարդու կյանք են խլել, ևս 127 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Պակիստանի Աղետների դեմ պայքարի ազգային վարչությունը (NDMA)։
Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր-Պախտունխվա նահանգում, որտեղ զոհվել է 24 մարդ, այդ թվում՝ 11 երեխա, հայտնում է «Սինհուան»։ Նրանցից տասնչորսին անցած շաբաթ քշել-տարել է Սվաթ շրջանում տեղի ունեցած հանկարծակի հեղեղումը։

Leave a Comment